Առհասարակ քաղաքական գործընթացներում աքսիոմ է, որ մարդկանց քանակը փողոցներում աճում և աճելու է ոստիկանության վայրենություններին համաչափ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: "Այս առումով երեկոյան հանրահավաքը և երթը թերևս կարող է մեծ լինել նաև ուժայինների շնորհիվ",- գրել է Հակոբյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ առավոտվանից ընդդիմությունը Երևանում իրականացնում է անհնազանդության ակցիաներ, փակ է ավելի քան 50 փողոց: Իրավիճակը լարված է, ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանի կողմից ուժ կիրառելու արդյունքում կոտրվել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը, նա տեղափոխվել է հիվանդանոց: Բերման են ենթարկվել ակցիայի տասնյակ մասնակիցներ, այդ թվում Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լևոն Քոչարյանը և այլք: