Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ժամը 18։15-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է: Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց հետո ազգաբնակչության անվտանգության նկատառումներով մետրոպոլիտենի աշխատանքը ժամը 13։30-ից ժամանակավորապես դադարեցվել էր: