9.07.2025
Ալբերտ Սուքիասյանն ապօրինի շինարարություն չի իրականացնում. խոսնակ
05.04.2022
Ալբերտ Սուքիասյանն ապօրինի շինարարություն չի իրականացնում. խոսնակ

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանն արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը, որում նշվում է` Խաչատուր Սուքիասյանի որդին ապօրինի շինարարություն է իրականացնում Երևանի կենտրոնում: «Ալբերտ Սուքիասյանն ապօրինի շինարարություն չի իրականացնում, քաղաքապետարանի տեղեկության մեջ կան անճշտություններ։ Ի պարզաբանում «Հետք» պարբերականում հրապարակված այսօրվա հոդվածի` հայտնում եմ, որ Ալբերտ Սուքիասյանը ոչ մի առնչություն չունի Տիգրան Մեծի 17/4 հասցեում իրականացված ամրաշինական աշխատանքների հետ։ Թե ինչու է Երևանի քաղաքապետարանն իր պարզաբանման մեջ նշում Ալբերտ Սուքիասյանի անունը, անհասկանալի է։ Հարկ եմ համարում սակայն նշել, որ նշված հասցեում առկա շինությունը կարիք ուներ ամրացման, որը և իրականացրել է շինարարական ընկերությունը։ Խնդիրն այն է եղել, որ շինարարը չի սպասել թույլտվության և սեփական տարածքում իրականացրել է ամրացման աշխատանքներ։ ՏԻՄ ներկայացրած տուգանքը և պետության առջև բոլոր պարտավորությունները շինարարական կազմակերպության կողմից ենթակա են մարման։ Հասարակությանն ապատեղեկատվությունից զերծ պահելու համար ևս մեկ անգամ կրկնում եմ, որ տեղի ունեցածը ամրացման աշխատանքներ են սեփական տարածքում»։