Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հետեւյալ օրակարգով.«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշումից: