Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 20-ին ժամը 06:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։