28.11.2024
Արցախը հավատարիմ է բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Արմեն Աշոտյանին թույլ չեն տվել մեկնել ԵԺԿ-ի աշխատանքներին

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Նիկոլի կամակատար հանդիսացող Քննչական կոմիտեն նրա հրահանգով կրկին խանգարել է իմ գործուղմանը և մասնակցությանը Եվրոպայի ամենախոշոր և իշխող կուսակցության՝ ԵԺԿ-ի աշխատանքներին, այս անգամ՝ Հելսինկիում։


Քիչ առաջ ԵԺԿ Գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը իր պաշտոնական էջում խիստ քննադատել է Հայաստանի իշխանությունների այս արարքը:


Նա, մասնավորապես, գրել է.


«Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարությանը կրկին մերժել են ԵՄ այցելելու և ԵԺԿ Քաղաքական վեհաժողովին մասնակցելու։


Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանություններին ժողովրդավարական գործընթացներին խոչընդոտներ ստեղծելու համար և կոչ ենք անում նրանց դադարել չարաշահել իրավապահ համակարգը ընդդեմ քաղաքական օպոնենտների»»։