26.11.2024
ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցեր
prev Նախորդ նորություն

Վարչապետն ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի անդամներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը:


Վարչապետը կարևորել է հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակությամբ նշել, որ երկկողմ քաղաքական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման և այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը շեշտել է նաև միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության շարունակական և հետևողական արձագանքի կարևորությունը: Այդ առումով, կարևորվել են նաև Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի և Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ ընդունված երկու բանաձևերն ու հնչեցված գնահատականները:


Քննարկվել են նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացման և ամրապնդման ուղղությամբ նախատեսվող հետագա ծրագրերը: