Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը 3 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու հնարավորությունները: Այս մասին ԱԳՆ-ում իրանցի գործընկերողջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Իրանն իր մասնակցությունն ունի Հայաստանի տնտեսական և կառուցվածքային ծրագրերի իրականացման գործում, որոնք ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունեն», - ասաց Միրզոյանը։