14.11.2026
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները
prev Նախորդ նորություն

ՀՀ փոխվարչապետ ընդունել է ՎԶԵԲ ներկայացուցիչներին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նորանշանակ և առաքելությունն ավարտող Կովկասի տարածաշրջանային տնօրեններին և Հայաստանյան ներկայացուցչության ղեկավարներին։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից:


Շնորհավորելով Թոմաս Կայրիսին և Ռեմոն Զաքարիային նոր պաշտոններում նշանակման կապակցությամբ` փոխվարչապետը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերն այսուհետ ևս կընդլայնվեն:


Փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Ալկիս Դրակինոսին և Ջորջ Ախալկացիին՝ պետական կառույցների և մասնավոր հատվածի հետ կատարված արդյունավետ և կարևոր աշխատանքի համար։


 

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Հնդկաստանի վարչապետի հեռախոսազրույցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
12.11.2026
Թորոսյանը չի կապում Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունը ԵՄ-ին հարցում նրա դիրքորոշման հետ