Սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանի` աշխատանքից ազատման մասին, որը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է նախարարության մամուլի խոսնակը։ ԲՏԱ նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մովսիսյանը չի մեկնաբանել նախարարի աշխատանքից հեռացման լուրերը` հորդորելով հետեւել պաշտոնական հաղորդագրությանը: Նշենք, որ վերջերս մամուլը գրում էր, որ իշխանությունները մտադիր են Ռոբերտ Խաչատրյանին ազատել նախարարի պաշտոնից։ Նախարարի աշխատանքից հեռացման մասին այսօր հայտնել է նաեւ Բաղրամյան 26 տելեգրամ ալիքը` հղում անելով իր աղբյուրներին։ Ռոբերտ Խաչատրյանը ԲՏԱ նախարար է նշանակվել 2022թ–ի ապրիլի 27–ին։ Դրանից առաջ` 2021–22թթ, նա զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։