Նոյեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը՝ Մոսկվա): Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև հայ-ավստրալիական հարաբերությունների երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Դեսպան Գիրինգն իր խոսքում հարգանքով է նշել Ավստրալիայում մեծ և ակտիվ հայկական սփյուռքի առկայությունը։