Պետքարտուղարի տեղակալ Զեյան վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկեց հայ-ամերիկյան խորացող հարաբերությունները, այդ թվում՝ աջակցությունը Հայաստանի եռանդագին բարեփոխումներին, անկախությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: "Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը ժողովրդավարական հաստատությունների և անկախ դատական համակարգի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքի գերակայության առաջ մղման հարցերում", - ասվում է դեսպանության տարածած հաղորդագրությունում։