Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հրավիրում է բոլորին հերթական քննարկման այսօր երեկոյան. "Սիրելի հայրենակիցներ, հանդիպում ենք այսօր երեկոյան, ժամը 19:30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ քննարկելու մեր երկրի կարևորագույն օրակարգերը: Այսօրվա թեման խորհրդարանական դիվանագիտությունն է: Հայկ Մամիջանյանը կներկայացնի այդ ոլորտի բացթողումները, անելիքներն ու հնարավորությունները: Բոլորին սպասում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում: Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված",- ասված է Սրբազան շարժման տելեգրամյան ալիքում: