18.11.2024
Հայաստանի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն
prev Նախորդ նորություն

ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն հայտնի է. ԶԼՄ

Նիկոլ Փաշինյանի գիշերային կադրերի ջարդի ֆոնին մի հարց է մնում անհասկանալի. եթե ՔՊ-ն մոտ 1 ամիս Արդարադատության նախարարի թեկնածու չէր կարողանում գտնել, 6 պաշտոնյաների անակնկալ հեռացնելով, ումով է փոխարինելու նրանց:


Իհարկե, արդեն նշմարվում են պատկերներ, թե ովքեր որ պաշտոններին են նշանակվելու:


ArmLur.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում Կարեն Անդրեասյանին կփոխարինի Նիկոլ Փաշինյանի քավոր (Տավուշի մարզպետ եւ ԱԺ պատգամավոր) Ղալումյանների հորաքրոջ որդին՝ ԲԴԽ անդամ Արթուր Աթաբեկյանը:


Նա 2023 թվականի ապրիլի 7-ին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Այսինքն՝ ԲԴԽ գործող անդամ է եւ մեծ դժվարություն չի լինելու նրան ղեկավար կարգելը:


ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ Արթուր Աթաբեկյանը 2024թ. փետրվարի 12-ին նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:


Այնպես որ, այս կարեւորագույն պաշտոնի հարցը լուծված է:


 


 


 

Վարչապետ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ
Հաջորդ նորություն next