Global Passport Index-ը հրապարակել է 2024թ. աշխարհի ամենագրավիչ և մրցունակ անձնագրերի վարկանիշը։ Ըստ այդմ, մեր տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է՝ 34-րդ տեղում (96-ից), այնինչ Հայաստանն ու Ադրբեջանը կիսում են 61-րդ տեղը։ ՀՀ անձնագրով հնարավոր է առանց վիզա մեկնել 37 երկիր, 46 երկիր՝ տեղում վիզայով, և 115 երկիր՝ նախապես ստացված վիզայով։ Նախորդ տարի ՀՀ անձնագիրը զբաղեցրել էր 62-րդ հորիզոնականը՝ բարելավելով իր դիրքը։