Թուրքական քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացվում սիմվոլներին: Նիկոլ Փաշինյանին բերել էին «Թուրքական տուն» և ձեռքը տվել Էրդողանի նկարով գիրքը, որն իր գրկում պահած Փաշինյանը լայն բացած բերանով ժպտում էր: Էրդողանն այդպիսով բաց ուղերձ էր հղում այն մասին, որ Փաշինյանի միջոցով ինքը Հայաստանը տանում է դեպի Թուրքիա: Դե իսկ Էրդողանի նկարով գիրքը ցույց էր տալիս, թե ով է Փաշինյանի իշխանության իրական հովանավորը և ում է վերջինս պարտական իր աթոռով: "Մայր Հայաստան" դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյան