Հայաստանն այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրեր չունի, Todo Noticias-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք արդեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, մասնակցում ենք Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին, ավելացնում ենք մեր ներկայությունը Կոսովոյում, սա համագործակցության ձև է: Եթե մենք խոսում ենք ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին, ապա ոչ: Այսօր այս հարցը դրված է. Հայաստանի օրակարգում չկա»,- ասաց Միրզոյանը։