Հակոբ Աբրահամյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքէջը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Աբրահամյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման տեքստում։