ՀՀ զինված ուժերում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ։ Հայտնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իր ֆեյսբուքյան էջում: Գնդապետ Արթուր Երոյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Գնդապետ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ։ Գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար։ Գնդապետ Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ։ Գնդապետ Վիգեն Մկրտչյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։ Գնդապետ Արմեն Սեյրանյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ: Գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: