21.05.2025
ՀՀ բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. հայտարարություն
02.05.2024
ՀՀ բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. հայտարարություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը 6:00-ի շրջանում Ոստիկանության կողմից ապօրինի բռնի ուժ է կիրառվել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակ պահող և Կիրանցի հատվածում այսպես կոչված «ականազերծման աշխատանքներին» խոչընդոտող կիրանցեցիների նկատմամբ։ Անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկվել շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ։ Բերման ենթարկվածների թվում կան նաև անչափահասներ։Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ ի պատասխան ոստիկանական այս բիրտ և ապօրինի գործողությունների ՀՀ բոլոր մարզերում և բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները և դրանով իրենց աջակցությունն ու զորակցություն հայտնել սեփական հայրենիքի և սեփական տան համար արդար պայքարի դուրս եկած մեր հայրենակիցներին»։Հիշեցնենք, այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը Կիրանցից բերման էր ենթարկել 31 քաղաքացու՝ գյուղի տղամարդկանց, այդպիսով բացելով ճանապարհը: Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել: