26.01.2025
Ավանեսյանը նիդերլանդցի փորձագետների հետ քննարկել է ապահովագրական համակարգի հարցեր
26.01.2024
Ավանեսյանը նիդերլանդցի փորձագետների հետ քննարկել է ապահովագրական համակարգի հարցեր

Առողջության համապարփական ապահովագրության համակարգի ներդրմանն ընդառաջ Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Նիդերլանդներից ժամանած փորձագիտական թիմի հետ: Մոտ մեկ տարի ուսումնասիրելով ԱՀԱ հայեցակարգը, փորձագետները պատրաստել են զեկույց, որտեղ ներկայացված են հիմնադրվելիք առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի կառավարման հիմնական դրույթներին և բժշկական կենտրոնների հետ համագործակցության պայմաններին վերաբերող իրենց դիտարկումները: Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ հիմնադրամի կառավարման և բժշկական ծառայությունների -որակի բարելավման վերաբերյալ նիդերլանդական փորձագիտական եզրակացությունը օգտակար կլինի` ապահովագրական հիմնադրամի թափանցիկ և հրապարակային գործունեության մեխանիզմներն ապահովելու համար: