27.01.2025
Քննարկվել է հայ-հունական համագործակցության հանձնաժողովի նիստը կազմակերպելու հարցը
25.01.2024
Քննարկվել է հայ-հունական համագործակցության հանձնաժողովի նիստը կազմակերպելու հարցը

Հունվարի 25-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է տնտեսական դիվանագիտության հարցերով Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոստաս Ֆրանգոյանիսին: Այս մասին  տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: «ՀՀ դեսպանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ներկա վիճակը, անդրադարձ եղավ փոխադարձության և հավասար իրավազորության սկզբունքով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստն առաջիկայում Երևանում հյուրընկալելու հարցին: Երկուստեք կարևորվեց հայ-հունական տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու կարևորությունը՝ որպես ավանդական բարեկամական երկկողմ հարաբերությունների կարևոր հիմք: Կարևորվեց գործարար շրջանակների միջև կապերի ինտենսիվացումը, ինչի ուղղությամբ առաջիկայում նոր քայլեր են նախատեսվում»,- ասված է հաղորդագրության մեջ: