ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր աշխատակազմը կուսումնասիրի Սիրիային С-300 համակարգեր մատակարարելու ծրագրի հետ կապված իրավիճակը եւ հստակ որոշում կկայացնի. տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։«Ես նման բան նախկինում չեմ լսել։ Մենք դա քննարկել ենք երկու րոպե առաջ, եւ մենք որոշում կկայացնենք։ Մենք կպարզենք դա»,- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։Նա նաեւ նշել է, որ անհարաժեշտության դեպքում պատրաստ է Իսրայելի եւ Ռուսաստանի հարաբերությունների հետ կապված իրավիճակը քննարկել Պուտինի հետ։