ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի ստորագրման մասին իրականությունն այն է, ինչի մասին Հայաստանը հայտարարել է պաշտոնապես, նույնը՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ՝ հոկտեմբերի 18-19 Բրյուսել կատարելիք այցի նպատակների մասին նախապես տարածած հաղորդագրությունում: Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ ԵՄ -ՀՀ համաձայնագիրը կարող է տեխնիկապես խափանվել, քանի որ 3 երկիր չի թարգմանել տեքստը, ինչի կապակցությամբ էլ Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Բրյուսել՝ վիճակը շտկելու վերաբերյալ բանակցություններ վարելու: Աղբյուրը հիշեցնում է, որ այս մասին պաշտոնական Երևանի հայտարարություններն արվել են ՀՀ նախագահի և արտգործնախարարի մակարդակով։