6.07.2025
ԱՄՆ-ի՝ հրթիռների պայմանագրից դուրս գալու դեպքում ՌԴ պատասխանը կլինի ակնթարթային. Պուտին
20.10.2017
ԱՄՆ-ի՝ հրթիռների պայմանագրից դուրս գալու դեպքում ՌԴ պատասխանը կլինի ակնթարթային. Պուտին

Ռուսասատանի արձագանքը ԱՄՆ-ի՝ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից դուրս գալու վերաբերյալ կլինի ակնթարթային եւ հայելային, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Միր 24»-ը: «Եթե ամերիկյան գործընկերների մոտ ցանկություն կա դուրս գալու Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից, մեր կողմից պատասխանը ակնթարթային կլինի, ուզում եմ այդ մասին միանգամից զգուշացնել, եւ հայելային», - ասել է Պուտինը: Նախագահը նաեւ հիշել է Մոսկվայի հասցեին ասված մեղադրանքները, որն իբրեւ թե պայմանագիրը խախտելով, նոր հրթիռներ է մշակում: «Գուցե եւ լիներ այդպիսի գայթաղկղություն, եթե մենք չունենայինք ավիացիոն եւ ծովային բազավորման հրթիռներ», - ասել է նա՝ ընդգծելով, որ պայմանագրում նշվել է միայն ցամաքային բազավորման հրթիռների մասին: ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից 30 տարի առաջ ստորագրված միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրն այժմ վտանգի առաջ է հայտնվել: Այժմ ԱՄՆ-ում հնչում են պայմանագրից հրաժարվելու կոչեր: