Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի գլխավոր մրցակից` Էբրահիմ Ռաիսին կարող է դառնալ հակակառավարական միացյալ ընդդիմության ղեկավար։ Այդ մասին ТАСС–ին հայտնել է արևելագետ Վլադիմիր Սաժինը։ Նա նշել է, որ Ռոհանիին քննադատում էին նաև նրա նախագահության առաջին շրջանում, սակայն այժմ քննադատողներն ունեն իրենց առաջնորդը։ Ըստ նրա, Ռաիսին խաղալու է հակակառավարական միացյալ ընդդիմության ներսում առանցքային դերերից մեկը`հնարավոր է անգամ գլխավորի այդ շարժումը։Սաժինը հավելել է, որ մինչ այդ Ռոհանիին հակակշիռ այդպիսի առաջնորդ չկար։