ԱՄՆ–ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կհանգեցնի բողոքի ալիքի Մերձավոր Արևելքում ու նրա սահմաններից դուրս։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ելենա Սուպոնինան։Նա նշել է, որ այդ քայլը կհանգեցնի բռնություննեի աճին ու կվատթարացնի իրավիճակն արաբա–իսրայելական հակամարտության շուրջ։ Սուպոնինան հավելել է, որ այդ քայլը կարող է վատթարացնել Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի, ինչպես նաև հարևան արաբական երկրների հետ։