2018 թվականի հունվարին՝ 2017 թվականի հունվարի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 10.2%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից, որտեղ ներկայացված են հունվար ամսվա նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Տնտեսական բոլոր ցուցանիշները, բացառությամբ գյուղատնտեսության, երկնիշ աճ են գրանցել։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.9%-ով, ծառայությունները՝ 15.2%-ով, ներքին առևտրաշրջանառությունը՝ 17.3%-ով, շինարարության ոլորտը՝ 19.7%-ով։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվարի նկատմամբ նվազել է 0.4%-ով և կազմել 17.5 մլրդ դրամ։