27.11.2024
Բոլթոնը Վրաստանում քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ-ն ստիպելու է Երևանին ու Բաքվին միանալ Իրանի շրջափակմանը

Մոսկվայում ծանր բանակցություններից հետո Ջոն Բոլթոնը մեկնել է ՀՀ ու Ադրբեջան: ԱՄՆ-ն ցանկանում է ստիպել Երևանին ու Բաքվին միանալ Իրանի շրջափակմանը` դրա դիմաց առաջարկելով ղարաբաղյան հարցի կարգավորում: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսեյ Դզերմանտը:


Նա նշել է, որ  Իրանի հետ հարաբերությունների վատթարացման կամ խզման համար ԱՄՆ-ն օգտագործելու է ԱՄՆ-ում հայկական սփյուռքը:


Բոլթոնը ՀՀ-ում հայտարարել է նաև, որ Իրանի հետ սահմանը խնդրահարույց է դառնալու:


Ըստ փորձագետի, Թեհրանը պետք է մեծ ջանքեր գործադրի, որպեսզի թույլ չտա ամերիկացիներին կտրել նրանց ելքերը դեպի եվրասիական ու եվրոպական շուկաներ:


Դզերմանտի խոսքով, Իրանի համար շատ կարևոր են հյուսիսային արտահանման ուղղությունները: