Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում իր նախագահության շրջանում Ադրբեջանը զարգացնելու է տրանսպորտային միջանցքները: Այդ մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նա նշել է, որ Ադրբեջանը նախագահելու է այդ կազմակերպությունում 2018թ.-ի կեսից: Նրա խոսքով, իրենք նպաստելու են Ադրբեջան-Թուրքիա-Իրան, Ադրբեջան-Իրան-ՌԴ, Ադրբեջան-Թուրքիա-Թուրքմենստան, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան և Ադրբեջան-Վրաստան-Իրան-Թուրքիա ֆորմատների զարգացմանը: