Թբիլիսիում այս գիշեր հարձակում է տեղի ունեցել երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսայի՝ Մինդիյա Գոգոչուրիի դեմ: Նրան հոսպիտալացրել են հրազենային վնասվածքներով. հայտնում է ՌԻԱ Նովոստին: Գոգոչուրիին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նրան վիրահատում են: Երկրի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել: Կատարվածի մանրամասները անհայտ են: Գոգոչուրին Վրաստանի առաջին տիկնոջ դստեր քաղաքացիական ամուսինն է: