Թուրքիան բավականին բարդ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ ու այս առումով նախագահ Էրդողանին կարելի է համեմատել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով տարիներ շարունակ խաղում է հակասությունների վրա: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Միխայիլ Սմոլինը: Ըստ նրա, Էրդողանը չի գնա ԱՄՆ-ի ու առավել ևս ՌԴ-ի հետ հարաբերությունների խզմանը, սակայն շարունակելու է պաշտպանել իր նեոօսմանական շահերը հատկապես Մերձավոր Արևելքում: Նա հավելել է, որ Էրդողանը վերածվում է մերձավորարևելյան Լուկաշենկոյի: