Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի Առանձին համազորային բանակի ՀՕՊ զորամասերում և ստորաբաժանումներում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում՝ մարտական հրաձգության կիրառմամբ:Զորավարժությունները սկսվել են մարտական տագնապից, հակադարձվել են պայմանական օդային հակառակորդի առաջին հարվածները, մարտական գործողություններ են իրականացվել հրամանատարական և կառավարման կետերում, հայտնում է Haqqin.az-ը:Նշվում է, որ մարտական հրաձգության փուլում «հակառակորդի օդային և ցամաքային թիրախները ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից»:Զորավարժություններին մասնակցում է օդային հակառակորդին իմիտացիա անող Առանձին համազորային բանակի օդուժը: