Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Նախօրեին Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տված, այժմ ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտաարարել էր, որ որոշվել է կուսակցական գործընկերներին որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որպես պատճառ նա նշել էր կառավարման կոնֆիգուրացիան պահպանելը եւ սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարելը կառավարման նոր համակարգին: