85 տարեկան հասակում Բարսելոնայում մահացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, երգչուհին սեպտեմբերի վերջին բուժվում էր Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում: Նշենք, որ Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյե կամ Մոնսերատ Կաբալյե ծնվել է 1933 թվականին: Նա համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։