ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր առավոտյան այցելել է ՀՀ հարավ արեւմտյան սահմանագոտի (Նախիջեւանյան հատված)։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Զորամիավորման հրամանատարության հետ նախարար Տոնոյանը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող հարցեր եւ ոչ միայն։ Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգեւատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին»,- գրել է նա: