Ադրբեջանի տնտեսությունը հիմնականում զարգանում է նավթագազային արտահանման շնորհիվ: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Լյուշինը: Նշվում է, որ Global Firepower-ի տվյալներով Ադրբեջանն աշխարհում նավթի ռեսուրսներով մտնում է պետությունների քսանյակի մեջ:Նրա խոսքով, նավթի գների աճն ու գազի արտահանման ծավալների մեծացումը Ադրբեջանի պետական բյուջեի հիմնական մուտքերն է ապահովում: Ըստ Լյուշինի, բնակչությունը, սակայն, ընդհանուր առմամբ տնտեսական կայունություն չի զգում: Փորձագետ Ալեքսեյ Անտոնովը հայտարարել է, որ Ադրբեջանում, սակայն, առկա է աղքատների ու հարուստների միջև մեծ շերտավորում՝ սոցիալական զգալի բևեռվածության աստիճան: Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում աղքատության շեմից ներքև է բնակվում բնակչության 5.4 տոկոսը: