Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ալի Բաղերի Քյանիի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում Առաջնային ուշադրություն է դարձվել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: Լավրովն ու իր իրանցի գործընկերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում լարվածության վտանգավոր սրման կապակցությամբ, որն առաջացել է բազմաթիվ ճգնաժամերի չկարգավորման հետևանքով, առաջին հերթին պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում: