Երեւանի քաղաքապետարանը հաշվեքննիչ ընկերություն կհրավիրի՝ Երեւանի 2019 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության անկախ ստուգում իրականացնելու համար։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է Երեւանի ավագանու նիստում։ Նպատակը օրենսդրության պահանջներին մատուցվող ծառայությունների համապատասխանության գնահատումն է, ինչպես նաեւ միջոցների խնայողության եւ տնտեսական հնարավորությունների գնահատումը։