Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տիկինը՝ Սանդրա Ռուլոֆսը, հայտնել է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության պայմանները: Նա հայտարարել է, որ այդպիսի պայման է վրացական տարածքների ամբողջականությունը հարգելը։«Եթե Ռուսաստանը ճանաչի մեր սահմանները, մենք իդեալական գործընկերներ կլինենք, ամենաբարձր մակարդակով բարեկամություն կլինի»,- ասել է նա։Ռուլոֆսը նշել է, որ Վրաստանն անկախ երկիր է և չի ցանկանում ռուսական ազդեցության ներքո գտնվել։Նա նաև ակնկալել է, որ Ռուսաստանից զբոսաշրջիկները նախկինի պես Վրաստան կժամանեն։