21.06.2025
Արատը թաքուն են պահում. Ծառուկյանը՝ տրանսգենդերի ելույթի մասին
08.04.2019
Արատը թաքուն են պահում. Ծառուկյանը՝ տրանսգենդերի ելույթի մասին

Դա մեզ համար անընդունելի է: Դա արատ է, որը պետք է թաքուն պահել: Ասում եմ դա որպես Գագիկ Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար և որպես հայ ընտանիքի հայր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում լսումների ժամանակ տրանսգենդերի ելույթին: Նա նշեց, որ հայի համար՝ ադաթով, դաստիարակությամբ, հավատքով, եկեղեցիով դա անընդունելի է: «Դա արատ է: Արատը ոնց եղել է թաքուն պահել, պետք է թաքուն էլ պահենք: Մենք թույլ չենք տալու երբեք դա տարածվի կամ օրինական ուժ ստանա», - շեշտեց Ծառուկյանը: Նա բացառեց, որ ԲՀԿ-ն այս կոնտեքստում օրենսդրության մեջ փոփոխություններին կողմ կլինի: Ծառուկյանը նշեց, որ ամեն մարդ կարող է պաշտպանել իր իրավունքները և եթե խնդիր կա՝ պետք է դիմի իրավապաներին, բայց նոր օրենք ընդունել, նրանց հնարավորություն տալ՝ իր ու իրենց կուսակցության կողմից դա բացառված է: «Նաիրա Զոհրաբյանը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ճիշտ վարքագիծ է դրսեւորել՝ թույլ տալով մարդուն օրակարգից դուրս հարցի մասին խոսել: Նաիրա Զոհրաբյանն իրեն շատ ճիշտ է պահել, թույլ է տվել լսել մարդուն: Նա ուրիշ կերպ չէր կարող իրեն պահել, եթե պահեր՝ մեր կողքին չէր լինի», - հավելեց Ծառուկյանը: Նշենք, որ ուրբաթ օրը ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից տրանսգենդեր կին  ելույթ ունեցավ՝ խախտելով օրակարգը և օրակարգից դուրս հարցեր հնչեցնելով: Որպես նախագահող, Նաիրա Զոհրաբյանը նրան չընդհատեց և թույլ տվեց մինչև վերջ ասելիքն ասել, սակայն հետո հուներից դուրս եկվ և դուրս հրավիրեց տրանսգենդեր կնոջն ու նրա գործընկերներին նիստերի դահլիճից: Մի քանի օր է այս ելույթը թիվ մեկ քննարկման առարկա է դարձել, իսկ այսօր ԱԺ-ի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ բողոքելով տրանսգենդերի ելույթի դեմ: