Էրդողանն այն կարծիքին է, որ քանի դեռ Սիրիայում իշխանություն է Ասադը, ապա Իդլիբի բնակչությունը չի ցանկանա վերադառնալ Սիրիա և Թուրքիան պարտավոր է նրանց պաշտպանել: Այդ մասին հայտարարել է փորձագետ Անդրեյ Կորտունովը: Նա նշել է, որ Ասադը ցանկանում է արագ ավարտել պատերազմն ու սկսել երկրի վերականգնումը: Ասադը չի պատրաստվում անվերջ համակերպվել Սիրիայի տարածքում հազարավոր զինված ջիհադականների ներկայության հետ: Ըստ նրա, Էրդողանն ու Պուտինն ամեն ինչ կանեն, որպեսզի Սիրիայում խուսափեն ուղիղ ռազմական բախումից և կփորձեն թուլացնել լարվածությունը՝ թեկուզ ժամանակավորապես: