25.03.2026
Եթե ՀՀ իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ՝ բոլորս պարտված ենք. Բալասանյան
04.03.2020
Եթե ՀՀ իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ՝ բոլորս պարտված ենք. Բալասանյան

Այն կուրսը, որ Հայաստանի իշխանությունները տանում են Արցախի հարցով, շատ վտանգավոր է: Այս մասին Քարին տակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար, նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: «Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը: Եթե Հայաստանի քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ՝ բոլորս պարտված ենք: Դա միայն Բալասանյանի խնդիրը չէ, այլ Արցախի խնդիրն է», - ասաց նա:   Նրա խոսքով, Բրատիսլավայում, երբ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է «Արցախի ընտրյալ ներկայացուցիչ», ինքը դիմել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին ու Հայաստանի ԱԳ նախարարին: ԱԳ նախարարի տեսակետն է՝ «դե 1992 թվականին էլ են այդ տերմինն օգտագործել», Արցախի նախագահն էլ ասել է, թե՝ «կարող է մեխանիկորեն սխալվել է»: Մինչդեռ, հիշեցրեց նա, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչված ՀԿ ներկայացուցչի հետ: «Մամեդյարով-Մնացականյան հանդիպման ժամանակ քննարկել են համատեղ բնակության հարցը: Երբ ԱՄՆ դեսպանն է հրավիրում ադրբեջանական համայնք կոչվածի ներկայացուցչին, դա արդեն իսկ ճանաչում է: Ես հայտարարություն եմ անում, ԱԳՆ խոսնակն ինձ պատասխանում է, թե՝ Բալասանյանը մարտի 31-ի ընտրություններին քաղաքական դիվիդենտներ է հավաքում: Ի՞նչ քաղաքական դիվիդենտներ շահող եմ, ինչի՞ մասին է խոսքը»,- հայտարարել է Բալասանյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախում նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին: