Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԱՀ ԳԱԱ) Բարձր տեխնոլոգիաների պարկի տարածքում գործող Գիտական հետազոտությունների ռազմավարական կենտրոնի և ԶՈՒ Ռազմական ակադեմիայի համատեղ նախագծի շրջանակներում փորձարկվել է վերջին պատրաստ ապարատը: Գիշերային ժամերին բարդ ռելիեֆային պայմաններում և առավելագույն հեռահարության վրա իրականացված փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ Գիտական հետազոտությունների ռազմավարական կենտրոնի ռազմական նշանակության արտադրանքը համապատասխանում է բարձր չափանիշներին: Պաշտպանության նախարարության ղեկավարության որոշմամբ՝ ադրբեջանական բանակում տվյալ արտադրանքի կիրառումը և օգտագործումը նպատակահարմար է համարվել: