26.02.2026
Հայաստանի իշխանությունը վերածվել է քրեական կոնգլոմերատի
06.05.2025
Հայաստանի իշխանությունը վերածվել է քրեական կոնգլոմերատի

Նիկոլ Փաշինյանը խաբեց ոչ միայն Արցախի հարցում։ Նա ստեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի, արդարության վերականգնման, թափանցիկ կառավարման ապահովման և ժողովրդի շահերի պաշտպանության վերաբերյալ իր խոստումներում։ Այսօրվա իրականությունը հստակ է՝ իշխանությունը զբաղված է պետական համակարգի կազմակերպված թալանով, իսկ երկիրը արագորեն գնում է դեպի լիակատար սնանկացում։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի մոտ հայտնաբերված գրեթե կես միլիոն դոլարը, Սննդամթերքի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արմեն Դանիելյանի կալանավորումը՝ ծառայողական դիրքի չարաշահման միջոցով առանձնապես խոշոր չափերով յուրացումների համար, ԿԵԿ-ում, քաղաքապետարաններում և նախարարություններում աճող կոռուպցիոն ցանցերը վկայում են Փաշինյանի և նրա թիմի իրական էության մասին՝ անգրագետ ղեկավարներ, գողեր և խաբեբաներ, ովքեր իշխանությունը օգտագործում են բացառապես անձնական հարստացման, այլ ոչ թե պետության զարգացման համար։ Սա բացառություն չէ՝ սա համակարգային երևույթ է։ Փաստացի, գործող իշխանությունը Հայաստանում դադարել է լինել պետական ինստիտուտ։ Այն ներկայանում է որպես քրեական կոնգլոմերատ, որը շարժվում է բացառապես անձնական շահերով։ Ահա թե ինչու երկիրը չի զարգանում։Ահա թե ինչու Հայաստանի արտաքին պարտքը օրեցօր աճում է։Ահա թե ինչու երկրում չկա ոչ արդարություն, ոչ էլ անվտանգություն։ՀՀԿ խորհրդի անդամ Հենրիխ Դանիելյան