8.11.2025
ՍԴ-ի շուրջ ճգնաժամը լուծվելու է, գնալու ենք մինչև վերջ. Ալեն Սիմոնյան
06.02.2020
ՍԴ-ի շուրջ ճգնաժամը լուծվելու է, գնալու ենք մինչև վերջ. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմանյանը վստահ է, որ այսօր՝ հունվարի 6-ին, կներկայացվի ՍԴ անդամների լիազորությունների դադարեցմանը միտված նոր օրենսդրական փաթեթ և արտահերթ ռեժիմով դրա քննարկումը կավարտվի մեկ օրում: «Կարծում եմ, այսօր հենց կսկսենք ու կավարտվենք», - լրագրողներների հետ զրույցում ասաց Ալեն Սիմանյանը՝ հրաժարվելով ներկայացնել օրենսդրական փաթեթի հետ կանչման ու փոփոխված տարբերակով ներկայացնելու պատճառները: «Թե ինչու նախագիծը հետ կանչվեց, ես ձեզ հիմա չեմ կարող ասել: Մենք ընտրել ենք մարտավարություն և դրանով շարժվում ենք», - ասաց Սիմոնյանը: Նա ընդունեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամային վիճակի հանգուցալուծման քաղաքական ճանապարհ է ընտրվել: «Այստեղ չկա անփութություն, կա մարտավարություն: Տարբեր իրավիճակներում ընտրել ենք տարբեր մարտավարություններ: Հրավիրել ենք հանրությանը Ազգային ժողովի մոտ, որոշել ենք ձեռք մեկնել ՍԴ դատավորների: Հիմա այս ձևով ենք գնում: Այո, քաղաքական որոշում է կայացվել, որ Սահմանադրական դատարանում և դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես մի վերջին բաստիոն, որ մնացել է հին Հայաստանից», - ասաց նա: Սիմոնյանը նաև վստահություն հայտնեց, որ կանգ չեն առնելու և այս հարցում «գնալու են մինև վերջ»: Ազգային ժողովի արտահերթ նիստը, որում պետք է քննարկվեր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած և ՍԴ անդամների լիազորությունների դադարեցմանը միտված օրենսդրական փաթեթը, հետաձգվեց: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նախաձեռնությամբ հանդես եկած պատգամավորը հունվարի 6-ի առավոտայն հետ է կանչել ԱԺ օրակարգում ընդգրկված նախագծերը: Այսօր առավոտյան նախաձեռնողը համանման օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, և «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ներկայացրել է օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում են փոփոխություններ «ԱԺ կանոնակարգ», «ՍԴ մասին» և «Հանրաքվեի» մասին օրենքներում: Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծումը»: Օրեսնդրական փաթեթը հայտնվել է ընդդիմադիրների քննադատությունների թիրախում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դեմ են նախագծին։