24.06.2026
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի
15.06.2020
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի

Հունիսի 15-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, 55-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 214 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 32 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 11 դեպք։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3002 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 14-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1679 նմուշառման հետազոտություն։ VERELQ-ն ավելի վաղ հայտել էր, որ Հայաստանում մայիսի 15-ին ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք, 62 առողջացած, 16 մահ: Բացասական թեստերի քնակաը եղել է 879: