Հայաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 150 նոր դեպք, 248 առողջացում և 1 մահ: Բացասական թեստերի թիվը 2611 է: Դրական է կատարված թեստերի 5,4 տոկոսը: Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 46 119Առողջացածներ - 41 941Փաստացի բուժվողներ -2 975Ընդհանուր թեստեր - 243 704Մահվան ելքեր - 920Մահվան ելքեր այլ պատճառով –283 Մահվան դեպքի վերաբերյալ Առղջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 65 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ «Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 283 է», - ասված է հաղորդագրության մեջ: