Բաքվում իր աշխատանքն է ավարտել Թուրքական խորհրդի ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստը: Նիստում քննարկվել են Պատվավոր նախագահի կարգավիճակի որոշման հարցը, կազմակերպության ոչ անդամ պետությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ կապերի ընդլայնումը: ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են կազմակերպության անդամ պետությունների միջև տնտեսական կապերի խորացման, միասնության ամրապնդման կարևորությունը: