18.04.2025
COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար ԵԶԲ-ն հայտարարել է մրցույթ
prev Նախորդ նորություն

Գուրգեն Արսենյանի որդին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է

Սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, հայտնում է Shamshyan.com-ը:


Կայքի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է իր հոր՝ Գ. Արսենյանի տան խոհանոցային աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:


Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է դիմել Գ. Արսենյանի տան խոհանոցի աշխատակցուհին եւ հայտնել, որ նրա որդին իրենց տան խոհանոցում դանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել է 20 հազար դրամ:


Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ, հավանաբար, կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:


 

Լիբանանում ավտովթարից մահացել է ASALA ազատամարտիկներից Աբրահամ Թովմասյանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար